Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 16 մարդ

Ռուսական հրթիռակոծությունների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում գիշերվա ընթացքում առնվազն 16 մարդ է զոհվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Մոսկվայի կողմից պատերազմի «սրմանը»։

Վաղ առավոտյան Կիևում փրկարարները փլատակների տակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում։ Վնասվել է նաև մանկական հիվանդանոցը։ Ուկրաինան բազմիցս դիմել է դաշնակիցներին՝ լրացուցիչ աջակցություն ստանալու համար, քանի որ Ռուսաստանը ուժեղացնում է հարվածները։

«Դա զանգվածային հարձակում էր։ Ռուսները երկար ժամանակ նախապատրաստվել էին և համատեղել էին տարբեր տեսակի բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ցավոք, մինչ Մոսկվան ներդրումներ է անում բալիստիկ հրթիռների մեջ և սրում է պատերազմը, աշխարհը միշտ չէ, որ պատշաճ կերպով է արձագանքում այսպիսի հարձակումներին»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն արձակել է առնվազն 44 հրթիռ, որոնցից 39-ը խոցվել են։

Մոսկվան հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող «ռազմարդյունաբերական օբյեկտներին, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին և պահեստներին»։

Իր հերթին Մոսկվան հաղորդում է, որ գիշերվա ընթացքում խոցել է Ուկրաինայի կողմից արձակված 726 անօդաչու թռչող սարք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարվածներից Կիևում 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ