ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի և դատարանի ավագ դատախազ Աբդուլայ Սեյեի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոյի խոսքով՝ նրանք անմիջականորեն ներգրավված են եղել այն երկրների պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների և քրեական հետապնդումների գործընթացներում, որոնք չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավազորությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Միջազգային քրեական դատարանի անդամ չեն և մերժում են իրենց քաղաքացիների նկատմամբ դրա իրավազորությունը։
Նոր պատժամիջոցներով ԱՄՆ-ում Ականեին և Սեյեին պատկանող ակտիվները սառեցվում են, նրանց համար սահմանափակվում է նաև ամերիկյան ֆինանսական համակարգի հասանելիությունը։
Վաշինգտոնի և Հաագայում գործող դատարանի հարաբերությունները հատկապես սրվել են ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդերներ տալուց հետո։
Միջազգային քրեական դատարանը դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ հայտարարելով, որ դրանք հարված են դատարանի անկախությանը և միջազգային իրավակարգին։