12 զինվորի մահ ու 4 պաշտոնանկություն. ի՞նչ կփոխվի բանակում նախկին ոստիկանապետին՝ ռազմական ոստիկանապետ նշանակելով
Your browser doesn’t support HTML5
8 ամսում 12 զինծառայողի մահ և չորս պաշտոնանկություն։ Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ պատասխանատվության սլաքներն ուղղեց Ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։