Ռուսաստանյան Բրյանսկ քաղաքին հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը:
Նրա փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է քաղաքի Սովետսկի շրջանի բնակելի շենքին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
«Բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, վերացվում են հետևանքները: Տան բնակիչները տարհանվել են», - նշել է Կովալչուկը:
Astra տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է հրթիռով:
Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է Դյատկովսկի շրջանին հասցված հարվածի մասին, տուժածներ չկան:
Ուկրաինական կողմը Բրյանսկի վրա գրոհը չի հաստատել: