Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղրիմի ամենամեծ քաղաք Սևաստոպոլում հինգ մարդ է զոհվել պայթուցիկ սարք վնասազերծելու փորձի ժամանակ։
Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը՝ հավելելով, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո արտակարգ իրավիճակների ծառայության չորս սակրավորներն ու անվտանգության աշխատակիցը քաղաքի տարածքում պայթուցիկ սարքերի մաքրման աշխատանքներ էին իրականացնում, երբ տեղի է ունեցել պայթյունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել կամ որսացել են 362 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի և Ռուսաստանի կողմից վերահսկվող մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում։