Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ
Your browser doesn’t support HTML5
«Մուլտի Վելնես»-ից «Երևան Վելնես» դարձած սպորտային համալիրում արդեն հաճախորդներ կան։ Բացի սրճարան-բարից՝ մնացած բոլոր ծառայություններն աշխատում են, բայց մի տարբերությամբ՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի կառուցած կենտրոնն այժմ տնօրինում է Երևանի քաղաքապետարանը։