Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 0:2 հաշվով պարտվեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»։
«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կխաղա Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դիմակայության հաղթողի հետ: