SpaceX-ի հրթիռի բեկորը բախվել է Լուսնին

SpaceX-ի Falcon 9 հրթիռի օգտագործված վերին աստիճանը բախվել է Լուսնին։ Այդ մասին հայտնել է Եվրոպական հարավային աստղադիտարանը՝ հաստատելով բախումը Չիլիում գտնվող իր հզոր աստղադիտակի միջոցով։

NASA-ի գնահատմամբ՝ բախման հետևանքով Լուսնի մակերեսին կձևավորվի մոտ 18 մետր տրամագծով և շուրջ 4 մետր խորությամբ խառնարան։ Դրա լուսանկարները նախատեսվում է ստանալ առաջիկա օրերին։

Հրթիռի այս հատվածը տիեզերքում էր մնացել 2025 թվականի հունվարին Լուսին ուղարկված Blue Ghost 1 մոդուլի արձակումից հետո։ SpaceX-ի տվյալներով՝ արևային ակտիվության և գրավիտացիոն ազդեցության պատճառով այն շեղվել է նախատեսված ուղուց և, ի վերջո, բախվել Լուսնին։

Միջադեպը Երկրի համար որևէ վտանգ չի ներկայացրել, հայտնում են ընկերությունից, սակայն կրկին ուշադրություն է հրավիրել տիեզերական աղբի խնդրի վրա։ Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ Երկրի ուղեծրում այժմ պտտվում է ավելի քան 46 հազար տիեզերական աղբի օբյեկտ՝ շուրջ 17 հազար տոննա ընդհանուր զանգվածով։