Թրամփը հայտարարում է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի վրա չի հարձակվի այնքան, քանի դեռ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու հարցում:

Երեկ ուշ երեկոյան իր Truth Social հարթակում նա գրել է, որ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ ժամանակ են խնդրել՝ ավարտին հասցնելու գործարքը, որը կհանգեցնի կենսական նեղուցի «ամբողջական վերաբացմանն ու իրանական միջուկային սպառնալիքի դադարեցմանը»:

ԱՄՆ նախագահը չի նշել այն երկրների անունները, որոնք, նրա խոսքով, Վաշինգտոնից ժամանակ են խնդրել։ Բայց տեղեկացրել է, որ ինքը համաձայնել է ընդառաջել՝ «ի շահ աշխարհի ապագայի և հաջողակ ու բարգավաճ Իրանի գոյատևման»։

Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու իր որոշմանը միացել է նաև Իսրայելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարում է՝ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից՝ արագ գործարքի հույսով Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասինՎաշինգտոնը և Թեհրանը սպառնալիքներ են փոխանակում