Ուկրաինան կրկին թիրախավորել է Wildberries-ի պահեստները

Ռուսաստան - Ուկրաինական անօդաչուի հարվածին հաջորդած հրդեհը Սարատովում Wildberries-ի պահեստում, 2-ը օգոստոսի, 2026թ.

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից Ռուսաստանի Վոլգա գետի մերձակայքում այս գիշեր առնվազն երկու մարդ է զոհվել։ Անօդաչուների թիրախում են եղել առցանց մանրածախ առևտրով զբաղվող ռուսական ամենամեծ՝ Wildberries ընկերության պահեստները։

Այս անգամ Կիևի անօդաչուները հարձակվել են Սամարայի մարզում գտնվող պահեստի վրա: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը ասել է, որ զոհեր չկան, բռնկվել է հրդեհ, որը հրշեջները փորձում են մարել։

Հարևան Սարատովի մարզում էլ երկու մարդ է զոհվել բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով, հայտնել է նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Էնգելս և Սարատով քաղաքներում ենթակառուցվածքներ են վնասվել։ Վերջին տարիներին Սարատովը, որտեղ գտնվում է Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը, ինչպես նաև Էնգելսը, որտեղ գտնվում է ռազմական ավիաբազան, բազմիցս են ենթարկվել ուկրաինական հարձակման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստինԱԹՍ-ները Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում հարվածել են Wildberries-ի պահեստներինԿիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ին