ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» 2:1 հաշվով հաղթեց մոլդովական «Զիմբրուին» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ Այս փուլում Երևանի «Նոան» կմրցի շվեյցարական «Սիոնի» հետ։
Մրցաշարը լքեցին «Փյունիկն» ու «Ալաշկերտը»։
«Փյունիկը» ընդունել էր հունգարական «Դեբրեցենին»։ Հունգարիայում առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով։ Երևանում կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Փյունիկը» դիմակայությունում զիջեց հունգարական թիմին։
Իսկ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ցելյեի» հետ։