Ռուսաստանը Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրել է ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ և սկսել նրան միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ԱԴԾ-ի՝ Telegram-ի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, խմբերն ու բոտերը, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, օգտագործվել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և համակարգման համար։

Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու մասին հոդվածով։ Այն նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում, իսկ որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկում։