Կառավարությունը 660 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան 320 միլիոն դրամ է հատկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին՝ միջազգային դատարաններում ու արբիտրաժներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանության նպատակով փաստաբանական և իրավաբանական ծառայությունների համար:
Թե միջազգային ատյաններում քննվող ո՞ր գործով են իրավաբանական ծառայություններ անհրաժեշտ՝ որոշման հիմնավորումներից պարզ չէ:
Բացի այդ որոշումը նաև հույժ գաղտնի կետ ունի, որի բովանդակությունը հայտնի չէ: