Իրանն այսօր մահապատժի է ենթարկել մի տղամարդու, որը դատապարտվել էր հունվարին երկրի կենտրոնական Դեհաղան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ նահանգապետի գրասենյակը հրկիզելու և ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու համար, հաղորդել է իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը:
«Միզանը» հայտնել է, որ մահապատժի ենթարկվածը Մոհամմադ Ամինի Դեհաղանին էր, և նշել, որ Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել նրա նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը։
Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։
Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` սա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված արդեն 21-րդ մահապատիժն էր Իրանում։
Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի, Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է: