Ծառուկյանը «սարքովի գործ» է որակում մեղադրանքը, Փաշինյանը դեռ կատարված չի համարում իր խոստումը

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն Ազգային անվտանգության ծառայության բանտախցից առաջին անգամ արձագանքել է իր շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող մեղադրանքը որակել է «սարքովի գործ», իսկ տեղի ունեցածը՝ ԲՀԿ-ի մանդատների գողության շարունակություն: