Այս ամառ արդեն չորրորդ ավերիչ կարկուտը Շիրակի մարզում
Your browser doesn’t support HTML5
Շիրակի մարզում այս ամառ արդեն չորրորդ ավերիչ կարկուտն է տեղում: Երեկվա տեղումներից հատկապես հինգ գյուղեր են շատ տուժել, առավել շատ՝ Գոգհովիտն ու Հողմիկը: Կարկուտին գումարվել է ուժեղ քամին, էլեկտրական սյուներ է տապալել, դուռ ու պատուհան, տանիքներ կոտրել: