Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է առնվազն 3535-ի

Վենեսուելայում հունիսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3535-ի, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Ըստ AFP-ի՝ ևս 16 հազար 740 մարդ տուժել է։

Անհետ կորածների մասին իշխանությունները տվյալներ չեն հրապարակել, ՄԱԿ-ը, սակայն, գնահատում է, որ նրանց թիվը կարող է հասնել 50 հազարի։

Երկրաշարժերը՝ 7,2 և 7,5 մագնիտուդով, գրանցվել էին 39 վայրկյան տարբերությամբ՝ երկրի հյուսիսում՝ Կարաքասից արևմուտք։ Դրանց հաջորդել էին տասնյակ հետցնցումներ, ինչի հետևանքով բազմաթիվ շենքեր էին փլուզվել։

Ամենաշատը տուժել է Լա Գուայրա նահանգը, որտեղ գտնվում են երկրի միջազգային օդանավակայանն ու խոշորագույն նավահանգիստը։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն և յոթօրյա սուգ են հայտարարել։