Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվել է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Կրթության նախկին նախարարը անցած ամսվանից կրկին կալանքի տակ է՝ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գույքի օտարման շուրջ քննվող գործով։
Նույն գործով ձերբակալվել էր նաև համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Քննչական կոմիտեն պնդում է, որ խոսքը համալսարանին պատկանած անշարժ գույքը պետական սեփականությունից դուրս բերելու ենթադրյալ սխեմայի մասին է։
Աշոտյանը մինչ այս էլ ավելի քան մեկ տարի կալանքի տակ էր՝ Բժշկական համալսարանի հետ կապված մեկ այլ քրեական գործով։