Ֆրանսիայում ռեկորդային շոգերի հետևանքով գրանցվել է 1000-ից ավելի մահ

Ֆրանսիայում ռեկորդային շոգերի հետևանքով գրանցվել է 1000-ից ավելի մահ, հայտարարել է հանրային առողջապահության գործակալությունը՝ նշելով, որ իրական թիվը կարող է ավելի շատ լինել։

Sante Publique-ը հայտնել է, որ մահացությունների մեծ մասը տարեց մարդկանց շրջանում է:

Գիտնականները նշել են, որ հունիսի 20-ին սկսված շոգը Եվրոպայում գրանցված ամենածանր ցուցմիշներից է: