Ձերբակալվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը

Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտնում է, որ ձերբակալվել է միավորման համակարգող, ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարում է նոր շարժում ձևավորելու մասինԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի վերաբերյալ