ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ռյուտեն նաև առցանց կմասնակցի Եվրոպայի հինգ խոշոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի E5 ձևաչափի հանդիպմանը։ Քննարկվելու են Ուկրաինային աջակցությունը, Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդումը և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ ընդհանուր դիրքորոշման ձևավորումը։
Հունիսի 25-ին Ռյուտեն կհանդիպի նաև ամերիկացի կոնգրեսականների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մոտ ամիսներին կվերանայի Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայությունը՝ ակնկալելով, որ եվրոպական երկրներն ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն իրենց պաշտպանության համար։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-8-ը Անկարայում։