Թրամփը հետևանքների մասին է զգուշացնում, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հետևանքների կբախվի, եթե չկատարի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները կամ իրեն պատշաճ չպահի, կանեմ այն, ինչ պետք է անեմ», - հունիսի 22-ին Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Շվեյցարիայում անցկացված բանակցություններում առաջընթաց կա։ Քննարկվում է, թե ինչպես 60 օրվա ընթացքում հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։

Բանակցությունների օրակարգում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը, Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի միջուկային օբյեկտներ միջազգային տեսուչների մուտքի հարցը։

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կապի հատուկ ուղի ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անցումը կարգավորելու համար։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ավարտվել է նաև Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի ակտիվների ազատման վերաբերյալ փաստաթղթի համաձայնեցումը։ Մանրամասներ նա չի հայտնել։