Արտադրողներին աջակցելուն զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում խնդիրները կարգավորելու հարցով. Փաշինյան

Տեղական արտադրողներին աջակցելուն զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով, գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չմանրամասնեց, թե արդյոք արդեն բանակցո՞ւմ են հայկական մի շարք ապրանքների մուտքը արգելած Ռուսաստանի հետ և ինչպե՞ս են լուծելու այդ խնդիրները: Ավելի վաղ՝ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել էր, թե ռուսական շուկա արտահանման խնդիրները կլուծվեն ընտրություններից հետո:

Ռուսաստանը ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև ընտրություն կատարելու պահանջին զուգահեռ անցած ամիս արգելեց հայկական բանջարեղենի, մրգի ու ծաղիկների մուտքը՝ դա պատճառաբանելով որակի անհամապատասխանություններով:

Փաշինյանն այսօր հայտարարեց, թե կառավարությունը չի աջակցի այն բիզնեսներին, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում: «Կներեք, բայց անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, անտրամաբանական է», - ասաց նա:

Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց ջերմոցային տնտեսությունների վարկերը վեց ամսով սուբսիդավորելու ծրագիր, էկոնոմիկայի նախարարը ծրագիրը կապեց «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական սահմանափակումներից հետո ԵՄ-ն ՀՀ-ի համար առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում. FTՀայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»