Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել

Արխիվային լուսանկար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն, «Ազատության» տեղեկություններով, այսօրվա փակ նիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը և հայտնվել մուտքի արգելքի տակ։

Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան և իրականացնել բեռնափոխադրումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանցի վարորդներին կրկին կթույլատրվի տարվա ընթացքում 180 օր գտնվել Ռուսաստանում