«Միասնության թևերը» նույնպես կդիմի ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակում


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում