Լոս Անջելեսի մոտ ամերիկյան B-52 ռմբակոծիչ է կործանվել

Լոս Անջելեսից հյուսիս կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչը, հաղորդել է «Էդվարդս» ավիաբազայի հրամանատարությունը։

Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Նախնական տվյալներով՝ վթարից փրկվածներ չկան։

Ռմբակոծիչը կործանվել է թռիչքից կարճ ժամանակ անց։ Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, վթարի պատճառները քննվում են։

B-52-ը Սառը պատերազմի տարիներին ստեղծված ռազմավարական ռմբակոծիչ է, որը կարող է կրել նաև միջուկային զենք։