Գիշերը անօդաչուները հարվածել են Սամարայի մարզում գտնվող «Տոլյատտիկաուչուկ» քիմիական գործարանին և Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում գտնվող «ՏԱՆԵԿՈ» նավթավերամշակման գործարանին։
Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «փորձել են» հարձակվել տարածաշրջանի վրա, տուժածներ չկան։
Ուկրաինական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ հարված է հասցվել «Տոլյատտիկաուչուկ» գործարանին, որը արտադրում է սինթետիկ կաուչուկ և ապահովում է ռուսական շուկայի մոտ մեկ քառորդը։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հայտնել է, որ հարձակման ենթարկված ձեռնարկությունները վերացնում են հետևանքները, արտադրական գործընթացները չեն դադարեցվել։ Նրա խոսքով՝ անօդաչուներից մեկը հարվածել է բնակելի շենքի, տուժել է երեք մարդ, բնակիչները տարհանվել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են 231 անօդաչու՝ Ռուսաստանի մի շարք մարզերի, Թաթարստանի, Մոսկվայի շրջանի և բռնակցված Ղրիմի ուղղությամբ։