Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ, Ջորջիա նահանգի փոխնահանգապետ Բըրն Ջոնսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով խաղաղության շուրջ Իրանի հետ ձեռք բերված համաձայնության մասին:
«Չգիտեմ՝ լսե՞լ եք, թե՞ ոչ, բայց մենք այսօր ավարտեցինք Իրանի հետ պատերազմը։ Եվ նրանք համաձայնել են երբեք միջուկային զենք չունենալ, ինչը մենք էինք պնդում: Սա էր ամբողջ նպատակը։ Սա էր հաջողության 95%-ը»,- ասել է Թրամփը:
«Կարևորն այն է, որ Իրանում միջուկային զենք չի լինի։ Դա նշանակում է, որ այն չի մշակվի, նաև չեն գնի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Նրանք ունեին մի կետ, որ միջուկային զենք չեն մշակի։ Ես ասացի՝ իսկ գնելու մասին ի՞նչ կասեք։ Նրանք ասացին՝ չէինք ներառել դա։ Այսպիսով, երկու օր անց նրանք համաձայնեցին դրան։ Մենք ստացանք այն ամենը, ինչ ուզում էինք»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը:
Սակայն Թեհրանից հայտնել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, սակայն քննարկումները շարունակվում են։