«Մենք պայմանավորվել ենք, որ ապրում ենք օրենքներով, դա խախտվել է». Գեղամ Օհանյանը՝ 23 օր հացադուլի մեջ գտնվող Օսիպյանի մասին

Your browser doesn’t support HTML5

«Ազգի, մեր ժողովրդի խիղճը գնում-գալիս է այստեղ»։ Ինը գիշեր փողոցում, առանց վրանի, անտունի նման, ինքն իր մասին այսպես է խոսում Գեղամ Օհանյանն և ավելացնում՝ եթե ոչ ես կամ նա, ապա էլ ո՞վ պիտի հիշեցնի, որ անարդարություն է տեղի ունեցել, որ Նուբարաշենի բանտում արդեն 23 օր հացադուլ է անում Արթուր Օսիպյանը։