Իսրայելը հրթիռների, անօդաչուների արձակման կայանքներ է ոչնչացրել Լիբանանում, «Հեզբոլա»-ն պատասխանել է

Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման հրթիռային կայանների և «ենթակառուցվածքների», որոնք կիրառվում էին Տյուրոսի շրջանում և մի քանի այլ վայրերում հարձակողական անօդաչուներ արձակելու համար։

Ըստ բանակի՝ Տյուրոսում զինվորականները հարվածել վեց նման օբյեկտի: Հարավային այլ վայրերում ևս հարվածել են հրթիռային կայանքների, որոնք լիցքավորված են եղել ու պատրաստ արձակման:

«Հեզբոլա»-ն հայտարարել է, որ անօդաչուներով և հրթիռներով մի շարք պատասխան հարձակումներ է գործել՝ թիրախավորելով իսրայելցի զինվորականներին, զրահատեխնիկան և հրամանատարական կետերը Լիբանանի հարավում, մասնավորապես, Բիյադա, Ռաչաֆ, ալ-Քավզա և Կանտարա քաղաքներում:

«Հեզբոլա»-ն նաև հայտնել է, որ «երկիր-օդ» դասի հրթիռի միջոցով հետ է մղել Իքլիմ ալ-Թուֆայի վրայով թռչող իսրայելական Hermes 450 մի անօդաչու, նաև կամիկաձե անօդաչուներ արձակել Ռաս ան-Նակուրա ռազմածովային բազայում վրա, որն Իսրայելն անվանում է Ռոշ Հանիկրա ռազմածովային բազա։