Սամարայի Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 10-ի լուսադեմին պայթյուններ են որոտացել Ռուսաստանի Սամարա քաղաքում։

Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչուներով և հրթիռներով հարձակման վտանգ է հայտարարվել։

Անկախ ASTRA պարբերականը, վերլուծելով ականատեսների նկարահանած կադրերը, գրում է, որ հարձակման թիրախում եղել է Սամարայի Կույբիշևյան շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է «Ռոսնեֆտ» ընկերությանը։

«Ռոսնեֆտը» Սամարայի մարզում նավթավերամշակման այլ գործարաններ էլ ունի՝ Սիզրանում և Նովոկույբիշևսկում։ 2024 թվականից ուկրաինական ուժերը մի քանի անգամ հարվածներ են հասցրել այդ գործարաններին։