Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չուգուևին․ 3 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ուկրաինային․ Չուգուևում 3 մարդ է զոհվել, Խարկովում և Դնեպրոպետրովսկի մարզում կան վիրավորներ։

Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կիրառել է երկու X-59/69 հրթիռ և 166 անօդաչու, որոնցից 146-ը խոցվել է։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ քաղաքի վրա զանգվածային հարվածների հետևանքով վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վնասվել են բնակելի տներ, բիզնես կենտրոն, վարչական և արտադրական տարածքներ, սրճարան, եկեղեցի և ավտոմեքենաներ։

Չուգուևում, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, 3 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։ Դնեպրոպետրովսկի մարզում ևս 3 մարդ է վիրավորվել, վնասվել են տներ, ենթակառուցվածքներ և մեքենաներ։