Թրամփ․Հորմուզի նեղուցի մոտ վթարված ամերիկյան ուղղաթիռի անձնակազմը չի տուժել

POLAND-HISTORY--PARADE-NATO-CONFLICT-UKRAINE-RUSSIA

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ վթարված ռազմական ուղղաթիռի օդաչուները «լավ են»։

Դեպքի մասին առաջինը հաղորդել է The New York Times-ը։ Ըստ պարբերականի՝ խոսքը ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռի մասին է, որի անձնակազմի երկու անդամները փրկվել են։

Դեռ պարզ չէ՝ ուղղաթիռը խոցվել է իրանական կրակից, տեխնիկական խնդիր է ունեցել, թե վթարի պատճառը այլ հանգամանք է եղել։ NYT-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ դեպքը քննվում է։

Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը հունիսի 8-ին կհրապարակի միջադեպի վերաբերյալ զեկույց։