Եվրահանձնաժողովը պատրաստվում է խստացնել ռուսաստանցիներին Շենգենյան վիզաների տրամադրումը

Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն ավելի խստացնելու համար։

Ավելի վաղ նման պահանջով հանդես էին եկել Շենգենյան գոտու 11 երկրներ, որոնք դժգոհ են այն հանգամանքից, որ, չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին և արդեն իսկ եղած սահմանափակումներին, ԵՄ որոշ երկրներ շարունակում են ռուսաստանցիներին տրամադրել զբոսաշրջային Շենգենյան վիզաներ։

«Մենք կառաջարկենք վիզայի սահմանափակման նպատակային միջոցներ ներդնել՝ երրորդ երկրների թշնամական գործողություններից բխող անվտանգության հետ կապված մտահոգությունները հետագայում լուծելու համար», - Euronews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է հանձնաժողովի միգրացիայի հարցերով խոսնակ Մարկուս Լամերտին։

Նրա խոսքով՝ նոր միջոցառումները կարող են ընդունվել 2027 թվականին, սակայն չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել դրանք։