Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՔՊ ամփոփիչ հանրահավաքը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։

Հանրապետության հրապարակում են ՔՊ-ի գրեթե բոլոր առանցքային անդամները։

Դեպի հրապարակ բոլոր ճանապարհները փակ են, տարբեր հատվածներում տեղադրված են փոքրիկ վրաններ, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բաժանում են Հայաստանի քարտեզը, ինչպես նաև այդ սրտիկով բլիթները, բուկլետները:

«Ազատությունը» զրուցել է նաև Հանրապետության հրապարակի հարակից տարածքներում հավաքվածներում հավաքված քաղաքացիների հետ: Նրանցից որոշները հրաժարվեցին պատասխանել հարցերին, կամ կարճ միայն ասում էին, որ հանրահավաքի են մասնակցելու համար են եկել:

Հրապարակում նաև Արտաշատ քաղաքից ուսուցիչներ կային, ասաց, որ կոլեկտիվով են եկել և իրենց ցանկությամբ:

Արագածոտնից եկած տղամարդկանցից մեկը չթաքցրեց՝ քաղաքապետարանում է աշխատում, եկել է վարչական ղեկավարի մեքենայով, սակայն պնդեց՝ իր կամքով է եկել, աջակցում է Փաշինյանին:

Քաղաքացիները նաև խմբերով են գալիս հանրահավաքին՝ ավտոբուսներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացելՎարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ ահազանգեր ու զրո քրեական գործՔՊ քարոզարշավի նախավերջին օրը խորովածն ու խաշլաման մնացին սեղանինՌուսական սահմանափակումներն ու վարչապետի խոստումները. ՔՊ-ի քարոզարշավը Գեղարքունիքում