Երևանում անցկացվում է «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հավաքը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ամփոփիչ հավաք է անցկացնում Երևանում:

Հավաքի ընթացքում պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը դիմեց իրենց չսիրողներին, մարդկանց, որ դժգոհ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից և ասաց. «Մենք կարող ենք տարբեր ձև պատկերացնել մեր երկրի ապագան, սխալներ ու բացթողումներ նախկինում ունեցել ենք, նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը: Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, քո զայրույթը, խնդրում եմ, մի թող, որ 20 տարի առաջվա սխալը պատճառ դառնա, որ ընտրես հազարավոր զոհերի պատճառ դարձած, Ալիևի մարզպետ Նիկոլին»:

Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց. «Այս ընտրությունները սովորական չեն, դրա մասին բոլորը խոսում են: Ոչ էլ նրա մասին, որ հաջորդ տարիների ընթացքում ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու, կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Գլխավոր հարցն այն է՝ արդյոք Հայաստանը մնալու է հայկական պետություն, այս ընտրությունները նրա մասին են, թե պահպանում ենք ինքնիշխանությունը, թե թուրքական աշխարհի կցորդ ենք դառնալու ու կատարենք նրանց կամքը: Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենակեղտոտն ու այլանդակն էին, և դրա հեղինակը այս իշխանությունն է: Թունավորել են իրենց կեղտոտ բառապաշարով, չենք հանդուրժելու, սա մեր ոճը չէ, Հայաստանը պետք է մաքուր պահենք այդ կեղտից: Ոչ մի ընտրություն այս քանակի ձերբակալություններով չի եղել և այս ամենի հեղինակը այս իշխանությունն է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քոչարյան. «Երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի»Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթԱնկլավների թեման քարոզարշավի օրակարգում. Տիգրանաշենում պնդում են՝ «ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել»Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը