Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հոդվածով․ փաստաբան

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հոդվածով, հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ մեղադրանքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին։ Խաչատրյանին մեղադրում են փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։

Հարությունյանի փոխանցմամբ՝ 2023 թվականին նախաձեռնված վարույթով օրերս որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, նախաքննությունն ավարտելու և գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին։

Խաչատրյանի անունը շրջանառվում է նաև 44-օրյա պատերազմի գործով։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել պատերազմի ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Այդ գործով Խաչատրյանը կալանավորվել էր 2025-ի հունվարի 5-ին, իսկ փետրվարի 18-ին դատարանը վերացրել էր կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով 10 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տիրան Խաչատրյանի պնդմամբ՝ որպես մեղադրանք դատարան են ներկայացվել «ոչ մասնագիտական եզրահանգումներ»Բանակի նախկին ղեկավարները՝ մեղադրյալի աթոռին