Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի գրասենյակում և Արա Նախշքարյանի տանը

Գյումրիում խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի գրասենյակում: Շուրջ 4 ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները դուրս եկան համակարգիչներով: Նրանք տարել են նաև ընտրական հանձնաժողովների ցուցակներ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց խուզարկությանը մասնկացած Հովիկ Պետրոսյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկանծու է:

Բացի դաշինքի գրասենյակից խուզարկություններ են իրականացվել նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի տանը:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտենը այսօր իրականացված խուզարկությունների մասին «Ազատության» հարցին ի պատասխանեց հայտնեց. «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ»։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔԿ-ն հաղորդում է 50-ից ավելի հասցեներում խուզարկությունների մասին