Հայտնաբերվել է զինծառայողի դի, նախաձեռնվել է քրեական վարույթ

Արխիվային լուսանկար

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը չի հայտնում:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում