Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ», - ասված է ուղերձում։
Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ու երկրների միջև հարաբերությունները «ավանդաբար բարեկամական բնույթ են կրում»։
«Մենք շահագրգռված ենք դրանց հետագա հետևողական զարգացմամբ», - հավելել է Ռուսաստանի նախագահիը։