«50+ ոչ ոք չի հավաքի, պետք է համախմբվենք». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Լոռիում խոսել է հետընտրական միավորման անհրաժեշտության մասին։

«Այսօր ոչ մեկը չի կարող 51 տոկոս հավաքել, անպայման պետք է համախմբվենք և էս ծրագրերը կյանքի կոչենք: Ով շատ ձայն հավաքեց, նա էլ առաջադրում է վարչապետի թեկնածուին, և մենք միասնական դա իրականացնում ենք», - Ստեփանավանում մի խումբ քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Ծառուկյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե որ ուժերի հետ է պատրաստ միավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանի հետ կոմպրոմիս չի լինելու». Ծառուկյան

Ծառուկյանը, որ քարոզարշավի երեք շաբաթվա ընթացքում էլ չբացահայտեց վարչապետի իրենց թեկնածուին, ավելի վաղ ասել էր, որ Փաշինյանի հետ կոալիցիա չի կազմելու, չի ցանկանում նաև Քոչարյանին վարչապետ ընտրել, իսկ Սամվել Կարապետյանի մասին լռում է։