Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։

Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։ Ըստ ռուսական գերատեսչության՝ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ»-ի 38,4 միլիոն շշի վաճառքը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում «Ջերմուկ»-ի արգելքն ու վաճառողների նոր խնդիրները Wildberries-ում և Ozon-ումՄոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՀՀ ՍԱՏՄ-ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ Գրուպ»-ից դեռ չեն արձագանքում Ռուսաստանում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքինՌԴ-ում ժամանակավորապես դադարեցվել է «Ջերմուկ»-ի վաճառքը, ընկերությունից խոստացել են արձագանքել