Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ դրոնն ընկել է Ռումինիայի բազմաբնակարան շենքի վրա, վիրավորներ կան

Հրդեհ Ռումինիայի Գալատի քաղաքում՝ մայիսի 29-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո

Ուկրաինայի դեմ ռուսական հերթական դրոնային հարձակման ժամանակ անօդաչու սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք և Գալաց քաղաքում հարվածել բազմաբնակարան շենքի տանիքին։

Միջադեպը հաստատել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Ռումինիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ շենքի վերջին հարկում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավորվել է։ Հրդեհը մարվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ գիշերը ռուսական դրոններով հարձակում է իրականացվել Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի ուղղությամբ։