Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ բանտայինով է փոխարինվել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որը որակվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն։

Սպարտակ Ղուկասյանը ներգրավված է նաև Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը համայնքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների գործով։ Այդ գործով գլխավոր մեղադրյալների թվում են նաև Վարդան Ղուկասյանի փեսան՝ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, և ևս երկու պաշտոնյա։ Իրավապահները նրանց մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Վարդան Ղուկասյանն ինքը ևս կալանքի տակ է։ Նրա ձերբակալությունը Գյումրիում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, որոնց ընթացքում, ըստ իրավապահների, տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների ու աշխատակիցների մեղադրանքը խստացվել էՁերբակալություններ՝ Գյումրիի քաղաքապետարանումՎարդան Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ