Հյուսիսային Կորեան մի քանի տեսակի հրթիռներ է փորձարկել

Հյուսիսային Կորեան փորձարկել է մարտավարական բալիստիկ, հրետանային և բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պետական KCNA գործակալությունը։

Նշվում է, որ փորձարկումներին անձամբ հետևել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Հարավկորեական Yonhap գործակալության տվյալներով՝ մեկ օր առաջ Հարավային Կորեայի զինվորականները արձանագրել էին մի քանի փոքր հեռահարության բալիստիկ և հրետանային հրթիռների արձակում Դեղին ծովի ուղղությամբ։ Դրանք, ըստ Սեուլի, արձակվել են Հյուսիսային Կորեայի Հյուսիսային Փհյոնան նահանգի Չոնջու քաղաքի շրջանից։