Հայաստանի ղեկավարությունը կատարում է անկախ ընտրություն ու պատասխանատվություն է կրում իր երկրի ապագայի համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից», - պնդել է Շոյգուն՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստում:
«Սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար», - ասել է Շոյգուն, ով նախկինում ՆԱՏՕ-ն անվանել էր ՀԱՊԿ-ի գլխավոր սպառնալիք։
2021 թվականին ադրբեջանական ներխուժումներից հետո Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ դժգոհելով, որ ռազմական դաշինքը գործի չի դրել իր անդամ պետությունը պաշտպանելու մեխանիզմները: