Պետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Փաշինյան

Պետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ, հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը խոսում են, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ ում լինելու է «Գյումրի 2», ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու «Գյումրի 2», լինելու է հեղափոխություն 2 և «Գյումրի 1»: Ինչ ա նշանակում «Գյումրի 1»՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը: Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», - հայտարարեց Փաշինյանը:

Անցած տարի իշխանությունը Գյումրիում նախաձեռնեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը Հանրապետության երկրորդ քաղաքում: Ըննդիմությունը միավորվեց և քաղաքապետ ընտրեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին: