Վերջին մեկ օրում 32 նավ է անցել Հորմուզով. ԻՊՀԿ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՊՀԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերի համակարգմամբ և թույլտվությամբ վերջին 24 ժամում 32 նավ անցել է Հորմուզի նեղուցով:

Իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻՊՀԿ ռազմածովային ուժերը նշել է, որ նավերի մեջ եղել են նավթատարներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո Իրանը փակ է պահում ջրային այս կարևորագույն ուղին, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-րդը: ԱՄՆ-ն իր հերթին շրջափակման մեջ է պահում իրանական նավահանգիստները:

Հորմուզի նեղուցի վերաբացումը ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունների գլխավոր հարցերից է: