Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա:
«Սկսած 2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և Հայաստանից ծագող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը», - նշված է հայտարարությունում:
«Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, որ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77 տոկոսը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններում՝ խախտումների հաճախակի բացահայտումների պատճառաբանությամբ: «Ռոսսելխոզնադզորը» պնդել էր, թե Հայաստանից Ռուսաստան մտնող մթերքներում արգելված օրգանիզմներ են լինում, հետևաբար, համարում են, որ հայկական վերահսկողությունը բավարար չի աշխատում։
խնդիրներ՝ ծաղիկների, ձկան, կոնյակի, ինչպես նաև Wildberries-ի և Ozon-ի հարթակներում հայկական ապրանքների վաճառքի սահմանափակումների վերաբերյալ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ռուս գործընկերների հետ հարաբերություններում լարվածություն չի տեսնում։