Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արամ Նավասարդյանի պատիժը

Լուսանկարը՝ դատական նիստից, արխիվ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը:

2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սոնա Մնացականյանի ընտանիքը, պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ՝ 4 տարով: Տուժող կողմը, հղում անելով փորձագիտական եզրահանգումներին, պնդում է՝ վարորդը գերազանցել է արագությունը

Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն, չընդունելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պնդում է՝ ինքը խախտում չի արել, արագությունը չի գերազանցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շարասյան վարորդից բացի ոչ ոք պատասխանատվության չի կանչվել. Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը դժգոհ է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ոչ մեկը չի պատժվել, ազատության մեջ որևէ մեկը մեղքի ծանրություն չի զգա». Սոնա Մնացականյանի հայր4 տարի անց՝ Սոնա Մնացականյանի գործը դեռ վերջնական վճռի փուլում«Ընտրովի արդարադատություն». Փաշինյանի շարասյան կապիտանը դատապարտվել է, բայց ազատ է և աշխատում էՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման